Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո սրվել է վերաբերմունքը ոչ մահմեդականների նկատմամբ14 հուլիսի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայում ազգայնամոլական տենդենցները ուժեղացել են: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Եթե մինչ այդ որոշ հանդուրժողոկանություն կար ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ապա Դինքի սպանությունից հետո սրվել է վերաբերմունքը ոչ թուրքերի եւ ոչ մահմեդականների նկատմամբ»,- ասել է նա:Սարֆրաստյանի կարծիքով, ազգային փոքրամասնությունների հետ կապված իրավիճակի հետագա զարգացումը Թուրքիայում պարզ կլինի խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: Ընդ որում, նա նշել է, որ մեծ հավանականություն կա, որ կհաղթի ներկա իշխող կուսակցությունը: Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ նշել է, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում չեն հանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: «Իմաստ չկա սպասելու, որ խորհդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կլավանան կամ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը»,- գտնում է նա: Սաֆրաստյանի խոսքերով, թուրքական քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում չեն ընդգրկված կետեր` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերանայման վերաբերյալ: Փորձագետի գնահատմամբ, հայ-թուրքական խնդիրները կարեւոր գործոն են երկու երկրների համար: «Թուրքիան ձգտում է էլ ավելի մեկուսացնել Հայաստանին եւ այդպիսով թուլացնել նրա դերն ու դիրքորոշոըմը միջազգային հանրությունում»,- ասել է Սաֆրաստյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |