Հայաստանի համար լավագույն սցենարը հարաբերությունների ջերմացումն է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ16 հուլիսի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: «Փաստորեն, իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Ռուսաստանի ներկայությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր պարտադիր չի լինի: Մենք պետք է խորացնենք հարաբերություններն Իրանի հետ»,-ընդգծել է նա: Տեր-Ղուկասյանը հիշեցրել է, որ Իրանը փոքրամասնություն է կազմում իսլամական աշխարհում, քանի որ իրանցիները շիա մահմեդականներ են: «Հենց Իրանն է պոտենցիալ տարածաշրջանային տերությունը: Կհայտնվի՞ արդյոք Վաշինգտոնում այն քաղաքական ուժը, որը կկարողանա Իրանի հետ երկխոսություն վարել որպես հավասարի հետ: Սա է մերձավորարեւելյան խնդրի մեխը: Ինչպես կպահպանվի բալանսը սունիների (Ալ-Քաիդա) եւ շիաների միջեւ, ինչպես կլուծվի Լիբանանի խնդիրը` այս հարցրեն են, որ հստակ պատասխան են պահանջում: Սակայն ցանկացած դեպքում, Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |