Եվրախորհրդարանի դիտորդ. Ղարաբաղում Իտալիայից էլ վատ չէ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Ջուլյետո Կյեզան ժամանել է Ղարաբաղ ոչ պարզապես որպես ԼՂՀ նախագահական ընտրությունների դիտորդ: «Ես ավելի շատ քաղաքական գործիչ եմ, քան դիտորդ: Ես ցանկանցում էի խոսել նախագահի, խորհրդարանի ղեկավարի հետ, քաղաքական կապեր հաստատել: Տպավորությունները լավն են: Աշխատանքը լավ է կազմակերպված: Ես կարդացել եմ ձեր օրենքները: Ինձ թվում է` դրանք անթերի են»,- ասել է նա:



Պատասխանելով հարցին, թե ինչպիսի ռեակցիայի է նա սպասում Ադրբեջանի կողմից իր այցելության վերաբերյալ` պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար միեւնույն է: Ես ազատ մարդ եմ եւ կարող եմ մեկնել ուր, որ ցանկանում եմ: Ես ժամանել եմ, որպեսզի ավելի շատ բան իմանամ այս երկրի մասին: Ես լրագրող եմ եղել եւ քիչ թե շատ պատկերացնում եմ իրավիճակը: Սակայն ցանկանում էի ավելին իմանալ»:



Եվրախորհրդարանականի խոսքերով, նա վերջերս եղել է Պաղեստինում կայացած ընտրություններին: «Սակայն այստեղ լրիվ այլ մակարդակ է, մարդիկ գիտեն ում օգտին են քվերակում եւ ինչու: Այստեղ նույնիսկ Իտալիայից էլ վատ չէ»,- ընդգծել է Ջուլյետո Կյեզան:



Խոսելով Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հնարավորության մասին` նա նշել է, որ միջազգային հանրությունը բավական տեղեկացված չէ Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: «Կարծում եմ` ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի աշխարհը տեղեկատվություն ստանա Ղարաբաղի մասին»,- նշել է Ջուլյետո Կյեզան, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---