Ժոզե Մանուել Բարոզո. ԵՄ-ն պատրաստ չէ ընդունել Թուրքիային` ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը24 հուլիսի 2007 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունական Kathimerini թերթին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամակցությանն ԵՄ-ին, սակայն բանակցություններն անդամակցության շուրջ պետք է շարունակվեն: «Ազնիվ լինենք: Թուրքիան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելուն, եւ Եվրամիությունը նույնպես պատրաստ չէ ընդունել Թուրքիային: Ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը»,-ասել է Բարոզոն: Սակայն միեւնույն ժամանակ նա կոչ է արել ԵՄ երկրներին ամբողջովին չփակել դուռը Թուրքիայի առջեւ: «Անձամբ ես հավատում եմ ԵՄ-ի հնարավորություններին: Ես պետք է խնդրեմ Ֆրանսիային եւ բոլոր երկրներին չփոխել համատեղ կայացրած որոշումը եւ շարունակել բանակցությունները»,-ընդգծել է նա: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին եւ ներառում են 35 հոդված: Անկարան պետք է բացի նաեւ ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի առջեւ, որը ԵՄ-ի անդամ է: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ |