Դեմոկրատները փորձում են կանխել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նորից ներկայցվել է օրինագիծ, որը ԱՄՆ նախագահի վարչակազմին արգելում է առանց Կոնգրեսի թույլտվության բյուջետային միջոցներն օգտագործել ռազմական գործողությունների, այդ թվում Իրանի դեմ օդային գործողությունների համար: «Իրանի դեմ ռազմական գործողության համար միջոցների օգտագործման արգելում» անվան տակ օրինագիծը դիտարկման է ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի երկու կոմիտեներում` զինված ուժերի գործերով եւ արտաքին գործերով:



«Որեւէ օրենքով հատկացված ոչ մի միջոց, այդ թվում ցանկացած օրենք, որը կընդունվի այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, չի կարող ուղղված լինել Իրանի տարածքում կամ տարածքի վրա կամ տերիտորիալ ջրերում ռազմական գործողությունների համար առանց կոնգրեսի կողմից հատուկ թույլտվության»,- ասվում է օրինագծի տեքստում:



Սակայն փաստաթղթում վերապահություն կա, ըստ որի բյուջետային միջոցների օգտագործման արգելքը կարող է հանվել չորս դեպքում: «Եթե ռազմական գործողությունները կատարվում են ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքից հարձակմանը պատասխանելու համար, եթե ռազմական գործողությունները ելնում են Իրանի տարածքից անխուսափելի հարձակումը կանխելու անհրաժեշտությունից, եթե ռազմական գործողությունը ամերիկյան զորքերից պահանջում է հետապնդել հակառակորդի ուժերը, որոնք անցնում են Իրանի տարածք, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կառավարության կողմից հետախուզության կամ հետախուզական բնույթ ունեցող գործողությունների հետ կապված ռազմական գործողությունների անցկացման դեպքում»,- ասվում է օրինագծում:



Այդ չորս բացառությունների դեպքում օրինագիծը պահանջում է, որպեսզի որոշումն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՄՆ նախագահը Կոնգրես ներկայացնի «Ներխուժման որոշման, այդ թվում դրա հիմնավորման մասին զեկույց»:



Նույնատիպ օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատում: Սա դեմոկրատների արդեն չորրորդ փորձն է Բուշի ձեռքերը կապելու` Իրանի դեմ նրա քաղաքականությունում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Բուշը բազմաթիվ անգամներ ընդգծել է, որ հանդես է գալիս հօգուտ իրանական միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորման, այդ թվում ՄԱԿ ԱԽ գծով, սակայն միշտ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի սեղանից չի հանվում հնարավոր գործողության տարբերակներից եւ ոչ մեկը, այդ թվում եւ ուժայինը: Սպիտակ տունը դեմ է նման սահմանափակումներին, հայտարարելով, որ Կոնգրեսը նման գործողություններով խառնվում նախագահի լիազորություններին` որպես ԱՄՆ զինված ուժերի գերագույն հրամանատար: Իրանի խնդրի ուժային կարգավորման հակառակորդները ի պատասխան հայտարարում են, որ, ԱՄՆ Սահմանադրության համաձայն, այլ պետությանը պատերազմ հայտարարելու իրավունք ունի միայն ամերիկյան Կոնգրեսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---