ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ավելի օբյեկտիվ են Ղարաբաղի հարցում, քան այլ չճանաչված հանրապետությունների դեպքում

PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջողությամբ ավարտվեցին: ԼՂՀ ժամանած միջազգային դիտորդների թվում էին Եվրախորհրդարանի, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը դրական գնահատական են տվել անցած ընտրություններին: Տարբեր կուսակցությունների ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մակեդոնիայի, Սերբիայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ներկայացուցիչների մտքերի նման հազվադեպ միասնությունը հիմարություն է մեկնաբանել, թե նրանց կարծիքը «գնվել էր հայերի կողմից»: Նման վարկածները կարող են օգտագործվել քարոզչական նպատակներով Ադրբեջանի ներսում, սակայն դրանք ոչինչ չեն բացատրում, քանի որ պարզապես չեն համապատասխանում իրականությանը»,- գրում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը «Նովայա Պոլիտիկա» կայքում հրապարակված «ԱՄՆ-ն Ղարաբաղը կփոխանակեն Հարավային Ադրբեջանո՞վ»:



Ինչպես նշվում է հոդվածում, «իրականում կան բազմաթիվ պատճառներ, որոնք բացատրում են, թե ինչու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքը հիմնական միջազգային խաղացողների կողմից չափազանց տարբերվում է այլ չճանաչված հանրապետությունների (Կոսովոյից մինչեւ Հարավային Օսիա) նկատմամբ վերաբերմունքից: Եւ բանը այստեղ միայն նրանում չէ, որ ընտրությունները ԼՂՀ-ում իրոք անցել են բարձր մակարդակի վրա: Արեւմուտքի երկրների վրա չի կարող չազդել հայկական սփոյւռքի գործոնը, որի ներկայացուցիչները կազմում են ԱՄՆ-ի եւ ԵՄ բազմաթիվ ընտրողների կարեւոր հատվածը: Հենց միայն այդ պատճառով արեւմտյան դիվանագիտությունը (չնայած նրա շահագրգռվածությանը կասպից էներգակիրներում) առավել զգուշավոր է եւ օբյեկտիվ Ղարաբաղի խնդրի նկատմամբ, քան հետխորհրդային տարածքում առկա այլ չճանաչված հանրապետությունների նկատմամբ: Այնպես որ ԱՄՆ-ի եւ ԵՄ ներկայացուցիչների հերթական հայտարարությունները անցած ընտրությունների անօրինության մասին ծիսական բնույթ են կրում, եւ ոչ թե պրակտիկ (տնտեսական պատժամիջոցներ, հարաբերությունների խզում եւ այլն): Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է նրանով, որ Հայաստանը շարունակում է մեր միակ ռազմավարական գործընկերը մնալ Անդրկովկասում: Եւ Մոսկվայի համար Հայաստանի արժեքը անհամեմատ ավելի կարեւոր է իրական կամ պոտենցիալ շահերից Ադրբեջանի հետ համագործակցությունում: Իդեպ, ի տարբերություն անցած տարիների, երբ Մոսկվան հայտարարում էր ԼՂՀ ընտրությունների անօրինական բնույթի մասին, այս անգամ ՌԴ ԱԳՆ-ն ելույթ չի ունեցել նման հայտարարություններով: Այն այդպես էլ չհայտնվեց ոչ ՌԴ ԱԳՆ կայքում, ոչ էլ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան կայքէջում»,- գրում է Ալեքսանդր Կրիլովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---