Թուրքիայի Գլխավոր շտաբը կտրականապես դեմ է իսլամիստ նախագահին 1 օգոստոսի 2007 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական ուժերը հաստատում են իրենց այն տեսակետը, որ երկրի նախագահ պետք է լինի աշխարհիկ մարդ: «Մենք շարունակում ենք կիսել ապրիլի 12-ին եւ 27-ին արտահայտած տեսակետը, որը չի փոխվել նաեւ ընտրություններից հետո: Նախագահը պետք է աշխարհիկ քաղաքական գործիչ լինի ոչ թե ձեւականորեն, այլ իրականում»,-հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Բույուքանիտը: Նրա խոսքերով, զինված ուժերը չեն փոխի իրենց դիրքորոշումը, չնայած համընդհանուր ընտրությունների արդյունքներին, երբ հաղթեց իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն: Նշենք, որ Աբդուլլահ Գյուլն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած Ազգային շարժման կուսակցությունը հայտարարել է, որ չի արգելափակի նախագահական ընտրությունները: ԱԶԿ-ն շանս ունի ընտրել Գյուլին երրորդ փուլում, երբ բավական կլինի հավաքել պատգամավորների 276 ձայն: Նախագահական ընտրությունները Թուրքիայում կսկսվեն օգոստսի կեսին, նոր խորհրդարանի ընտրությունից 30 օր անց, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի սահմանադրության նախագահին խորհրդարանն է ընտրում: Եթե երեք փուլերում նախագահը չի ընտրվում, նշանակվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, ինչպես դա եղավ այս տարի: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Միեւնույն ժամանակ, ԱԶԿ-ն առաջարկել է համաժողովրդական հանրաքվեի դնել սահմանադրության փոփոխությունները: Ըստ նոր օրենքի, նախագահը պետք է ընտրվի համընդհանուր քվեարկության արդյունքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |