Ալբանիայի կառավարությունը հավաստիացրել է Բաքվին, որ Հայաստանին զենք վաճառելու թույլտվություն չի տվել 1 օգոստոսի 2007 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Լուլզիմ Բաշայի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:Խոսակցության ընթացքում ալբանացի նախարարը հավաստիացրել է իր գործընկերոջը, որ Ալբանիայի կառավարությունը «MEIKO» ընկերությանը Հայաստանին սպառազինություն վաճառելու թույլտվություն չի տվել: Լուլզիմ Բաշան հայտնել է, որ «սպառազինությունը մատակարարելու փաստաթուղթը վերացվել է եւ այլ մատակարարումներ Հայաստան չեն լինելու», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հղում անելով Industrywatch-ին, հաղորդել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ Հայաստան առաքելու համար: «Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է ետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ»,-նշում է նա` հավելելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդրահարույց հարաբերությունները հանգեցրին նրան, որ նավը ստիված էր վերադառնալ եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ: MEIKO ընկերությանը, որը փորձ ունի զենքի առաքման հարցում, հանձնարարվել էր կապեր հաստատել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ եւ գործարք կնքել: Աղբյուրը նշում է նաեւ, որ հայկական կողմը պետք է վճարեր զենքի առաքման համար»,-գրում է ԱՊԱ-ն: Նշենք, որ ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից: ԱՊԱ լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |