Օրհան Փամուկի գործով կրկին կարող է դատավարություն սկսվել 4 օգոստոսի 2007 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գերագույն վճռաբեկ դատարանը կոչ է արել Ստամբուլի դատարանին վերանայել Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումը, որին մեղադրում էին «թուրք ազգին վիրավորելու համար»: Ստամբուլի Շիշլի շրջանի առաջին ատյանի երկրորդ դատարանը նախկինում մերժել էր մեղադրանքը այն բանի հիման վրա, որ չէր ստացվել գործի հարուցման համար անհրաժեշտ Արդարադատության նախարարության թույլտվությունն, որը պահանջվում էր նախկին քրեական օրենսգրքի համաձայն, ինչն էլ կիրառվել էր Փամուկի գործում: Գրողի դատական հետապնդումը միջազգային արձագանք է ստացել, լուրջ հարցեր առաջացնելով խոսքի ազատության ոլորտում ԵՄ-ի հանդեպ Թուրքիայի պարտավորությունների վերաբերյալ: Եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ստամբուլ Փամուկի դատավարությանը հետեւելու համար մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստների հետ, գրում է «Թըդեյ Զամանը»: Շվեյցարական ամսագրին տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, թե Օսմանյան կայսրությունում շուրջ 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |