Ռեյ Լահուդը դարձավ ԱՄՆ 227-րդ կոնգրեսականն, որ աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - Ռեյ Լահուդը դարձավ ԱՄՆ 227-րդ կոնգրեսականը, որ աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Ռեյ Լահուդը միեւնույն ժամանակ Իլինոյսից 14-րդ կոնգրեսականն է, որն աջակցում է 106-րդ բանաձեւին: 1982 թվականին Լահուդն ընտրվել է Ներկայացուցիչների պալատ Իլինոյսի նահանգից, իսկ 1994 թվականին ընտրվել է ԱՄՆ Կոնգրես:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը հաստատող եւ ԱՄՆ նախագահին պարտադրող «ցեղասպանություն» բառն օգտագործել ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն է դրել Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---