Գերմանիայի ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարը ազատազրկման է դատապարտվել Հոլոքոստի ժխտման համար 8 օգոստոսի 2007 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հեսեն շրջանի դատարանը ծայրահեղ աջ կուսակցության ղեկավարին չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Հոլոքոստի հերքման համար, հաղորդում է Jerusalem Post-ը: Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության (NPD) 24-ամյա տարածքային ղեկավար Հեսեն Մարսել Վելը դատապարտվել է այն հայտարարությունների համար, որոնք նա իրեն թույլ է տվել տեղական օրենսդիր մարմնի ժողովի ժամանակ 2007 թվականի մարտին: Մասնավորապես, այն ժամանակ Վելը կոչ է արել պատգամավորներին հրաժարվել հատկացումներ կատարելուց գերմանացի դպրոցականների ուղեւորությունների համար նացիստական հանցագործությունների վայրեր, ինչպես օրինակ Աուշվից-Բիրկենաու (Օսվենմցիմ) համակենտրոնացման ճամբարի թանգարան: Վելի խոսքերով, ճանապարհորդությունները դեպի «այսպես կոչված ազգային-սոցիալիստական ահաբեկչության վայրեր» ծառայում են դպրոցականների «ուղեղների լվացման համար»:Ազգայնամոլին դատավճիռը ներկայացնելիս դատավորը նկատել է, որ Վելի արտահայտությունները «ծրագրված սադրանք էին», հաղորդում է Lenta.ru-ն: Նշենք, որ Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը, որը հանդիսանում է հիտլերական NSDP-ի հետնորդը, տեղեր չունի դաշնային խորհրդարանում: Այնուամենայնիվ, վերջին երեք տարիների ընթացքում NDP-ի ներկայացուցիչները ընտրվել են երկու արեւելյան շրջանների օրենսդիր մարմիններ, ինչը հասարակությունում կուսակցության արգելման մասին խոսակցությունների տեղիք է տվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |