Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին խորհրդատվույթւոնները սկսվում են սեպտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի կողմից եռակողմ խորհրդատվությունները Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) համատեղ օգտագործման մասին ծրագրված է սկսել սեպտեմբերի 15-ին Բաքվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության ապարատի ղեկավար, փոխվարչապետ Սերգեյ Նարիշկինը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: «Մենք սեպտեմբերի 15-ին սպասում ենք երեք երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ) փորձագետների համատեղ աշխատանքի սկզբին»,- ասել է Նարիշկինը` հավելելով, որ Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման հարցը բարձրացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ՀՀՊ շրջանակներում համատեղ օգտագործել Գաբալայի ՌՏԿ-ն, որը Ռուսաստանը վարձում է Ադրբեջանից: Ռուսական կողմի կարծիքով, դա թույլ կտա ԱՄՆ-ին հրաժարվել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---