Պ. Սեմնեբի. Հարավային Կովկասի երկրները հատուկ նշանակություն են տալիս Գործողությունների ծրագրին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 5 սեպտեմբերի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում սեպտեմբերի 3-ին կայացած գիտաժողովը` ԵՄ-ի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների խորացման եւ կապերի ամրապնդման հարցերով, շատ կարեւոր փուլ է բոլոր մասնակից-երկրների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Ես ուրախ եմ, որ հարավկովկասյան երկրները մասնակցել են միջոցառմանը նախարարաների մակարդակով: Դա այն բանի ցուցանիշն է, որ Հարավային Կովկասի երկրները հատուկ նշանակություն են տալիս Գործողությունների ծրագրին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,- նշել է Պ. Սեմնեբին: Նրա խոսքերով, շատ կարեւոր է Գործողությունների ծրագրից բխող պարտավորությունների կատարումը, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության հարցերով: Դրանք հիմնարար խնդիրներ են Եվրամիության երկրների հետ սերտ եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման համար, հավելել է նա, հաղորդում է Թրենդը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |