Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունն ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է 6 սեպտեմբերի 2007 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում էապես կփոխի Ցեղասպանության ճանաչման իրավիճակն ամբողջ աշխարհում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հավանականությունը ԱՄՆ Կոնգրեսում բավականին մեծ է եւ այդ դեպքում թուրք-ամերիկայն հարաբերությունների փոփոխությունն անխուսափելի է: Ես չէի ասի, թե դրանք կտրուկ կվատանան, սակայն այլ կլինեն»,-ընդգծել է Հոլանդը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը, որը պարտադրում է ԱՄՆ նախագահին օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում, քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |