ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու հարցով 6 սեպտեմբերի 2007 - 19:45 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի տեղակայման հարցով: «Մենք պետք է շարունակենք մեր բանակցությունները Ռուսաստանի հետ: Թույլ տվեք ես ուղիղ խոսեմ: Ռուսաստանի խիստ քննադատությունը ԱՄՆ-ի ծրագրերի նկատմամբ ՆԱՏՕ-Ռուսաստան վիճաբանություններին այնպիսի անկյուն փոխանցեց, որը ես դիտարկում եմ որպես անարդյունավետ եւ անօգուտ»,- հայտարարել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, Ռուսաստանի կողմից հնչեցրած «զգուշացումները մեր լեհ եւ չեխ դաշնակիցներին չպետք է լինեն այսօրվա Եվրոպայում»:Դաշինքի ղեկավարը գտնում է, որ ռուսական կողմի «երբեմն շատ բարձր հայտարարությունները մեզ հեռացնում են հիմնական խնդրից. ինչպես ապահովել մեր անվտանգությունը հրթիռային տեխնոլոգիաների տարածման դարում»: Ընդ որում, Յաապ դե Հոոպ Սխեֆերը ՆԱՏՕ-ի անունից պատրաստակամություն է հայտնել լսել ռուսական կողմի ցանկացած անհանգստություն ՀՀՊ-ի առումով: Ռուսաստանի նախագահի առաջարկությունը ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին` ՀՀՊ նպատակով, նա նավանել է «պրագմատիկ ազդանշան»: «Ես չեմ, որ պետք է դատեմ այդ առաջարկության հատուկ արժանիքները, սակայն ես գտնում եմ, որ դա երեք պահ է նշում: Առաջին հերթին, Ռուսաստանն ընդունում է իր պերիֆերիայում պոտենցիալ հրթիռային սպառնալիքի առկայությունը, երկրորդ հերթին, Ռուսաստանը համատեղ որոշումներ է փնտրում; եւ երրորդ հերթին, ընդհանուր մոտեցումների եւ շահերի վրա հիմնված պրագմատիկ փոխզիջումը հակահրթիռային պաշտպանության առումով, կարող է գտնվել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա դրական է գնահատել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի պրակտիկ համագործակցությունը ՀՀՊ համատեղ համակագերի ապահովման ասպարեզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |