Եվրախորհրդարանը նոր զեկույց է նախապատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ13 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը նոր զեկույց է պատրաստում Հարավային Կովկասի հակամարտությունների մասին: Այդ մասին հաղորդել է այցով Ադրբեջանում գտնվող Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի Անն Իսլեր Բեգինը: Նա հաղորդել է, որ նախապատրաստված զեկույցը առաջիկայում կներկայացվի քննարկման: «Բաքվում կայանալիք հանդիպումների շրջանակներում մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Եվրամիության կարծիքը կայանում է նրանում, որ Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունները» խանգարում են ինտեգրմանը Եվրոպային եւ հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացմանը»,-հայտարարել է պատվիրակության ղեկավարը: «Սառեցված հակամարտությունները» եւս խանգարում են տարածաշրջանի զարգացմանը եւ լուրջ վտանգ են ստեղծում»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազեբայջանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |