Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում կքննարկվի «սառեցված հակամարտությունների» մասին հարցը

PanARMENIAN.Net - «ՎՈՒԱՄ-ի` ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության» անդամ երկրների տարածքի «սառեցված հակամարտությունների» մասին հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԳՎ-ի 62-րդ նստաշրջանում նշանակված է հոկտեմբերի 3-ին: Ինչպես հինգշաբթի լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, այդ օրը նա հանդես կգա զեկույցով «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ:



Մինչ այդ ՎՈՒԱՄ անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) ղեկավարները սեպտեմբերի 29-ին կհանդիպեն Նյու Յորքում փոխգործակցության համաձայնեցման համար:



ՎՈՒԱՄ տարածքի «սառեցված հակամարտությունների» մասին հարցը կքննարկվի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի նախաձեռնությամբ: Այդպիսով, Ադրբեջանը ջանում է «մեկ անգամ եւս համաշխարհային հանրությանը հասու դարձնել ղարաբաղյան հակամարտության իրողությունները», հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---