Ռուսաստանի վարչապետ դարձավ Վիկտոր Զուբկովը

PanARMENIAN.Net - Վիկտոր Զուբկովը դարձավ Ռուսաստանի նոր վարչապետը: Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զուբկովին այդ պաշտոնում նշանակելու մասին: Դրանից առաջ նրա թեկնածությունը հաստատվեց Պետդումայի պատգամավորների կողմից: Կողմ է քվեարկել 381 պատգամավոր: Այս արդյունքը գերազանցում է նույնիսկ երեք տարվա վաղեմության քվեարկության արդյունքները Զուբկովի նախորդի` Միխաիլ Ֆրադկովի թեկնածության վերաբերյալ: Այն ժամանակ նրա օգտին 29 պատգամավոր պակաս քվեարկեց:



Այսօր Զուբկովը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործակալություն ստեղծելու անհրաժեշտության մասին, խոստացել է նվազեցնել հարկերը, որպես ռազմավարական նպատակ նշել է ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումը: Նա նաեւ հայտարարել է, որ կառավարությունում հասունացել են փոփոխությունները եւ կաբինետի կառուցվածքը կվերափոխվի, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---