Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի դեմ ոչ առանց Թուրքիայի օգնության

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Սիրիայի տարածքի վրա օդային հարձակում գործած իսրայելական կորժանիչներին Թուրքիան թույլ էր տվել թռչել իր տարածքով, հաղորդում է The Jerusalem Post-ը, հղում անելով Քուվեյթի Al-Jarida թերթին: Ավելին, թերթի տվյալներով, թուրքական կողմը Իսրայելի ՌՕՈՒ-ին հետախուզական տվյալներ է տրամադրել Սիրիայի այն թիրախների մասին, որոնք պետք է ոչնչացնեին ինքնաթիռները: Թերթը պնդում է, թե Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվությունը իսրայելցիները ստացել են զինվորականներից, որոնք չեն համաձայնեցրել այդ քայլը վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:



Հիշեցնենք, որ ըստ Սիրիայի զինվորականների, սեպտեմբերի լույս 6-ի գիշերը Իսրայելի մի քանի կործանիչներ ներխուժել են երկրի օդային տարածք Միջերկրական ծովի կողմից: Ինքնաթիռները հարվածել են անապատային տարածքին եւ այն բանից հետո, երբ նրանց հակահարված է տվել Սիրիայի ՀՕՊ-ը, հեռացել են: Իսրայելի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, սակայն Պենտագոնից անանուն աղբյուրները հաստատել են Սիրիայի սահմանի խախտման փաստը:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբականը հայտարարել է, որ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը Իսրայելի F-15-1 ինքնաթիռները զորավարժություններ են կատարել սիրիա-թուրքկան սահմանի մոտ եւ երկու վառելաբակ են նետել, որոնք ընկել են Թուրքիայի տարածքում: Անկարան միջադեպն անվանել է «թուրքական ինքնիշխանության անթույլատրելի խախտում» եւ պահանջել է հրապարակային պարզաբանում տալ, սապռնալով որպես բողոքի նշան դադարեցնել համատեղ իսրայելա-թուրքական զորավարժությունները:



Ըստ փորձագետների ենթադրությունների, Իսրայելի ՌՕՈՒ-ի օդային հարձակման նպատակը եղել են կամ զենքի պահեստները, որը Իրանը Սիրիայի տարածքով առաքում է Լիբանան` «Հեզբոլլահ» խմբավորմանը, կամ հրթիռային ռազմակայանը, որը կառուցվել է իրանցի մասնագետների մասնակցությամբ: Կա վարկած, որ կործանիչները պետք է ոչնչացնեին որոշ միջուկային նյութեր, որոնք, ըստ հետախուզական տվյալների, մատակարարվում էին Սիրիա Հյուսիսային Կորեայից: Սիրիացիները պնդում են, թե հողի վրա ոչ մի խախտում չի եղել, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---