Հրազդանի ՋԷԿ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվի «Գազպրոմին»14 սեպտեմբերի 2007 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստը` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լեւիտինի համանախագահությամբ:Անդրադառնալով վառելիքաէներգետիկ համակարգի բնագավառում համագործակցությանը, հանձնաժողովը գոհունակությամբ նշել է, մասնավորապես, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ 2006թ. մարտի 31-ին ստորագրված համաձայնագրի կատարման հաջող ընթացքը, որի համաձայն «Գազպրոմ» ընկերության կողմից 2006թ. Հայաստանի գազաէներգետիկ նախագծերում իրականացվել են 111.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: 2007թ. կներդրվի եւս շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Ըստ հիշյալ համաձայնագրի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի «Գազպրոմ» ԲԲԸ-ի օգտին արժեթղթերի լրացուցիչ թողարկման շրջանակներում, նախատեսվում է իրականացնել «Հրազդան-5»-ի շինարարության եւ արդիականացման ներդրումային ծրագիր: Մասնավորապես, հանձնարարվել է ՌԴ «Մինպրոմէներգո»-ին եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ին` շահագրգիռ նախարարություների ու գերատեսչությունների հետ համատեղ, մինչեւ 2007թ. վերջը առաջարկություններ ներկայացնել ՌԴ կառավարություն` ՌԴ սեփականությունը հանդիսացող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմ» ԲԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ` «Հրազդան - 5»-ի հետ «Հրազդան ՋԷԿ»-ի միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |