Թուրքիան անհաջող կերպով պահանջում է ապամոնտաժել Բրատիսլավայում տեղադրված խաչքարը` նվիրված Հայոց ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - Դեռեւս անցած տարեվերջից սկսած Թուրքիայի ԱԳ նախարարությունը բողոքի նոտաներ էր հղում Սլովակիայի ԱԳՆ-ին` պահանջելով ապամոնտաժել Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունմանը: Անկարան պահանջում է, որ առնվազն ջնջվի խաչքարի մակագրությունը, որը սլովակերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով ներկայացնում է բանաձեւը: Սլովակիայի ԱԳՆ-ից մերժում ստանալով` Թուրքիան հանձնարարել է իր դեսպանին իրավաբանական հիմնավորում գտնել խաչքարի ապամոնտաժման համար: Այդ մասին հայտնել է Բրատիսլավայի «Պետրժալկա» քաղաքամասի քաղաքապետ Միլան Ֆտաչնիկը: Նա նաեւ հավելել է, քանի որ Սլովակիայի բարձրագույն իշխանությունը` Ազգային խորհուրդը, վավերացրել է Հայոց ցեղասպանության ընդունման փաստը, Թուրքիային ոչինչ չի մնում, քան հաշտվել այդ փաստի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն ստիպված հուշարձանի շուրջ բողոքները քաղաքական դաշտից տեղափոխել է իրավական դաշտ` փորձելով հարցականի տակ դնել կոթողի տեղադրման օրինականությունը (օրինակ` խաչքարի ներկրման մաքսային ձեւակերպումները կամ հողակտորի հատկացման թույլտվությունը), սակայն հուշարձանի տեղադրման գործընթացը կայացել է անթերի, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---