Լոնդոնում անցնում է Կոսովոյի կարգավիճակի որոշման բանակցությունների հերթական փուլը19 սեպտեմբերի 2007 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Lոնդոնում վերսկսվել են Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի (եռյակ) եւ Կոսովոյի ղեկավար Ագին Չեկուի ու Բելգրադի ներկայացուցիչ Վուկ Երեմիչի միջեւ: Բանակցությունները շարունակվելու են երկու օր, իսկ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում սերբական եւ ալբանական պատվիրակությունները կանցնեն դեմ առ դեմ բանակցությունների փուլին: ԵՄ ներկայացնող գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի խոսքերով, Կոսովոյին անկախություն շնորհելու հարցը անորոշ ժամանակով կարող է հետաձգվել: «Անկախության հարցը ես որոշակիորեն բաց կթողնեի: Այժմ ցանկալի է Կոսովոյի համար հաստատուն, վերահսկելի կարգավիճակի հասնել: Պետք չէ կենտրոնանալ «անկախություն» բառի վրա»,- նշել է Իշինգերը The Independent թերթին տված հարցազրույցում: Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուի խոսքերով, բանակցային այս փուլում միակ խնդիրը Կոսովոյի անկախացման տեխնիկական դետալները հստակեցնելն է: «Ես չեմ բացառել, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կոսովոյի խորհրդարանը կարող է միակողմանիորեն հռչակել երկրամասի անկախությունը»,- նշել է նա: Եռյակը պետք է բանակցությունների վերաբերյալ զեկույց ներկայացնի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: Սերբիան եւ Ռուսաստանը դեմ են տարածաշրջանին անկախություն տրամադրելու ծրագրին: ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Արեւմուտքին Կոսովոյի հարցով շտապելու անթույլատրելիության հարցով, հաղորդում է AP-ն: Հիշեցնենք, որ Կոսովոն հանդիսանում է Սերբիայի հատված, բնակչության 90 տոկոսը կազմում են էթնիկ ալբանացիները: 1999 թվականից տարածաշրջանը ղեկավարում են ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Կոսովոյի կարգավիճակի որոշման բանակցությունները տեւում են 15 ամիս: Այս տարվա փետրվարին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին ծրագիր է մշակել, ըստ որի տարածաշրջանը անկախություն է ստանում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Ախտիսաարիի ծրագրի հիման վրա բանաձեւի նախագիծ են մշակել, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սակայն Ռուսաստանը արգելափակել է այդ նախագիծը, հայտարարելով, որ նա հանդիսանում է անընդունելի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |