Գյուլը կոչ է արել Եվրամիությանը չօգտագործել Կիպրոսի խնդիրը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցնելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կոչ է արել ԵՄ-ին չօգտագործել Կիպրոսի խնդիրը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցնելու համար: Այդ մասին նա հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) խորհրդարանում ելույթ ունենալիս: «Սխալ է կապել Կիպրոսի խնդիրը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ, դա սխալ մոտեցում է: Նաեւ անհրաժեշտ է վերացնել միջազգային էմբարգոն Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ»,- ասել է Գյուլը: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ իրավունքների խախտումն ու սահմանափակումները, որոնք կիրառվում են ՀԿԹՀ-ի նկատմամբ, պետք է դադարեցվեն, հաղորդում է AP-ն:



Հիշեցնենք, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերին, սակայն ԵՄ առաջնորդների նախաձեռնությամբ դադարեցվել էին, քանի որ Անկարան հրաժարվել էր բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի` ԵՄ անդամ երկրի հետ առեւտրի համար:



Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թվականին: Կղզին երկու մասի է բաժանվել, որոնցից հունական հատվածը` Կիպրոսի Հանրապետությունը, հանդիսանում է ԵՄ անդամ: Ներկա դրությամբ, Կիպրոսում 35 հազարանոց թուրքական օկուպացիոն զորքեր են գտնվում: 2004 թվականին Կիպրոսի հունական հատվածը մերժել է կղզու վերամիավորման ծրագիրը, որը առաջարկել էր ՄԱԿ-ը, ըստ որի համայնքներից երկուսին էլ հավասար իրավունքներ էին տրամադրվելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---