Սերգեյ Լավրով. Կոսովոյի անկախությունը սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը ֆրանսիացի գործընկեր Բերնար Քուշների հետ բանակցություններից հետո: «Չեմ պատկերացնում` ինչպես կարող է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կայունացնել իրավիճակը Եվրոպայում,- ընդգծել է նա:- Դա սկիզբ կդնի շղթայական ռեակցիայի մայրցամաքի տարբեր հատվածներում»: «Ռուսաստանը ցանկանում է խուսափել նման սցենարից»,- նշել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---