ՀՀ դեսպանության շենքը Օտտավայում ընդգրկվել է Կանադայի մայրաքաղաքի պատմաճարտարապետական «Ժառանգության ցուցակում»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Օտտավայի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց ընդգրկել Կանադայում ՀՀ դեսպանության շենքը Օտտավայի «Ժառանգության ցուցակում»` Կանադայի մայրաքաղաքի պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող այլ շինությունների կողքին: Ընդգրկվելով «Ժառանգության ցուցակի» մեջ` ՀՀ դեսպանության շենքը հիշատակվելու է Օտտավայի զքոսաշրջային ուղեցույցներում եւ հնարավորություն է ունենալու Բաց դռների օրեր կազմակերպել օտարերկրյա ու կանադական զբոսաշրջիկների համար, ինչը զգալիորեն ընդլայնելու է Կանադայում Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու հնարավորությունները:



Այս տարի լրանում է ՀՀ դեսպանության շենքի կառուցման 100 տարին: Շենքի արտաքին տեսքը կանադական նշանավոր ճարտարապետ Վերներ Նոֆքեի (1878-1964) գործն է եւ պատկանում է Իսպանական գաղութատիրական վերածննդի ոճին, որը չափազանց հազվադեպ է հանդիպում Կանադայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---