Դինքի սպանության մեջ մեղադվողներից մեկին վերաբերող փաստաթղթերը ոչնչացվել են ոստիկանության կողմից 5 հոկտեմբերի 2007 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկի` Էրհան Թունջելի վերաբերյալ ոստիկանության փաստաթղթերը վերացվել են` «պետական գաղտնիք» պարունակելու պատրվակով: Փաստաթղթերը դատարանում ուսումնասիրելու միջնորդությամբ դիմել էր Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էրդալ Դողանը, սակայն ոստիկանության հետախուզական վարչությունը, որտեղ դրանք պահվում էին, մերժել է այդ պահանջը` հայտարարելով, թե փաստաթղթերը վերացված են, քանի որ «պետական գաղտնիք» էին պարունակում: Ընդ որում, քննիչները այդ փաստաթղթերին ծանոթացել էին, իսկ դատարանին այդ հնարավորությունը չի ընձեռվել: «Այդ գաղտնիքը չի կարող պահվել դատարանից, եթե նույնիսկ այն պետական գաղտնիք է: Դա օրենսդրության խախտում է»,- հայտարարել է Դողան, կատարվածը անվանելով «իրավական սկանդալ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թունջելը, ով մեղադրվում է հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու համար, նախկինում եղել է Տրապիզոնի ոստիկանության գործակալ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |