Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ. ԱՄՆ-ն ինքն իրեն վնասեց` հավանություն տալով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին15 հոկտեմբերի 2007 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական ռազմական համագործակցությունը կարող է չափազանց տուժել, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տա Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչող օրինագծին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Բույուկանիտը: Այդ դեպքում, նրա խոսքերով, տարաձայնությունները Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ դժվար կլինի հաղթահարել: «ԱՄՆ-ն ինքն իրեն վնասեց` անցած շաբաթ Արտաքին գործերի կոմիտեում հավանություն տալով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին եւ թուլություն դրսեւորելով Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների հետ հարցում, որոնք 30 թուրք զինվորականների սպանեցին վերջին երկու շաբաթվա ընթացքում: Եթե 106-րդ բանաձեւն ընդունվի Պալատում, ինչպես դա եղավ Արտաքին գործերի կոմիտեւոմ, մեր ռազմական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ երբեք նախկինը չեն լինի»,-ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը, գրում է Financial Times-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |