Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին18 հոկտեմբերի 2007 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Գաբար, Ջուդի եւ Կյուպելի լեռնաշղթաների շրջանում տարածքի հետախուզում է ընթանում եւ հրետանային հարվածներ են իրականացվում: Թուրքական բանակը քուրդ գրոհայինների դեմ լայնածավալ ռազմական գործողություն է անցկացնում Իրաքի հետ սահմանին, դրանում ներգրավված են հատուկ ծառայության ստորաբաժանումներ, հրետանի եւ ուղղաթիռներ` կրակային աջակցությամբ, հինգշաբթի հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Բանակի գրեթե 40-հազարանոց խմբավորումը գործողություն է անցկացնում Շիրնակ, Խակյարի եւ Սիիրտ շրջանների «եռանկյունում»: Հիմնական ուշադրությունը հատկացվում է Գաբար, Ջուդի եւ Կյուպելի լեռնաշղթաների շրջանի հետախուզությանը, որտեղ, թուրք զինվորականների տվյալներով, մոտ 500 անջատողական է հավաքվել:Թուրքական հրետանին ռմբակոծում է Խակյարի շրջանից գրոհայինների ետընթացի ճանապարհը դեպի Հյուսիսային Իրաք: «Կենտրոնացված հրետանային կրակի արդյունքում Չուկուրջա գավառում, որտեղ մոտ 7,5 հազար մարդ է ապրում, մոտ 40 տան պատ է ճաքել: Հրետանու հարվածներից առաջացած հողի ուժեղ ցնցումների պատճառով բազմաթիվ տներում փշրվել են պատուհանների ապակիները»,- հաղորդում է գործակալությունը: Թուրքական բանակի բարձր ակտիվությունը, տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նկատվում է երկրի բազմաթիվ շրջաններում, որոնք կազմում եմ Իրաքի հետ սահմանը. վերջինս ձգվում է մոտ 340 կիլոմետր: Դրա ամենակրիտիկական շրջանը փորձագետները համարում են 120 կլիոմետր երկարութությամբ Շիրնակ շրջանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի կողմ է քվեարկել մեկ տարով Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին: Խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ դրանք անմիջապես են սկսվելու, հայտարարել էր թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |