Իրանն ու Հայաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ22 հոկտեմբերի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ, երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով Երեւան մեկնելուց առաջ: «Պարսիկ եւ հայ ժողովրդներին միավորում է ընդհանուր մշակույթը, մեր երկրները նաեւ ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ»,-ասել է Ահմադինեժադը լրագրողներին: Նրա խոսքերով, երկու երկրների առեւտրատնտեսական կապերն ընդլայնվում են, հատկապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներում: «Մենք լավ ենք համագործակցում ներդրումների ոլորտում, որը, հուսով եմ, իր հետագա զարգացումը կստանա»,-ասել է Ահմադինեժադը: «Կարծում եմ, որ իմ այցելությունը Հայաստան դրական արդյունքներ կունենա մեր երկրների համար»,-հայտարարել է Իրանի նախագահը: Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմեդ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսսեյն Նոզարին, Իսլամական Հանրապետության պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |