Իրանին հարկավոր է անկախ եւ բարգավաճ Հայաստան

PanARMENIAN.Net - Համագործակցությունն Իրանի եւ Հայաստանի միջեւ ՀՀ անկախության հռչակունից ի վեր ամուր է եւ զարգացող, երկրների հարաբերություններում չկան խոչընդոտներ եւ սահմաններ: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նրա խոսքերով, երկու երկրների համագործակցությունը տարածաշրջանում կայունության գրավականն է: «Մեզ հարկավոր է անկախ եւ բարգավաճ Հայաստան, որը կարող է կայունության երաշխավոր դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք բոլորս պետք է խաղաղ ապրենք, եւ Իրանը համոզված է, որ չկա այդպիսի խնդիր, որն անհնար լինի լուծել դիվանագիտական ճանապարհով, առավել եւս մեր տարածաշրջանում: Մենք ձեռնարկում ենք ամեն հնարավորը կուտակված խնդիրների խաղաղ լուծման համար, քանի որ տարածաշրջանի համար գլխավորը համարում ենք կայունությունն ու բարգավաճումը»,-ընդգծել է Իրանի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---