ԵԽ Գլխավոր քարտուղար. Թուրքիան պետք է ստանա միջազգային հանրության աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում25 հոկտեմբերի 2007 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների ահաբեկչական հարձակումները Թուրքիայի հարավ-արեւելքում: Նա մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: «Վճռականորեն դատապարտում եմ ՔԱԿ-ի ահաբեկչությունը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ` դրսում: Ես մտովի այն զինվորների մերձավորների հետ եմ, որոնք սպանվեցին կամ վիրավորվեցին: Իմ հայտարարությունը ցավակցության եւ համերաշխության արտահայտում է»,-ասվում է հայտարարության մեջ: Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է լիակատար աջակցություն ստանա համաշխարհային հանրությունից ահաբեկչության դեմ բոլոր միջոցները կիրառելու համար` հաշվի առնելով եւ հարգելով միջազգային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան: «Ես ողջունում եմ Իրաքի կառավարության հետ անմիջական բանակցություններում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախաձեռնությունը»,-ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |