Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն կանխատեսվում

PanARMENIAN.Net - Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ ինքը հանդիպել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: «Մենք ուղղակի հերթական անգամ նշեցինք, որ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է մնում նույն դիրքորոշմանը: Մենք կհանդիպենք փոխարտգործնախարարների մակարդակներով, սակայն չեմ կարծում, թե կլինեն դրական տեղաշարժեր: Օրինակ, այժմ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը գտնվում է Ստամբուլում ՍԾՏՀ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,-ասել է Օսկանյանը:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականից ի վեր Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելով Ադրբեջանին: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության Անկարայի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան գտնում է, որ Երեւանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանսության ճանաչումից եւ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց ԼՂՀ-ի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---