Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան լավ այց էր եւ նրա վաղաժամ մեկնումը չի ազդել այցի բովանդակության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա գտնում է, որ ԶԼՄ-ները չափազանց շատ են քաղաքականացնում Իրանի նախագահի վաղաժամ մեկնումը եւ սենսացիա որոնում այնտեղ, որտեղ չկա: «Նման դեպքեր լինում են համաշխարհային քաղաքականության մեջ եւ պետք չէ դա այդչափ կարեւորել: Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն օրեցօր ակտիվանում է եւ իրականացվող ծրագրերը եւ նրանք, որ դեռեւս նախատեսվում են, կարեւոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծել է Օսկանյանը:



Ինչ վերաբերում է նրան, որ չստորագրվեց Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիրը, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէր կնքման: «Մենք պետք է ճշտենք մի շարք պահանջներ եւ միջազգային կազմակերպությունների առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցը: Սակայն ես կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի եւ այն ոչ մի կերպ կապ չունի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի հետ առեւտրային հարաբերությունների համար սահմանված էմբարգոյի հետ»,-ասել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---