Ռ.Քոչարյան. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի» 7 նոյեմբերի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում վերջին տարիներին նոր խաղացողներ են հայտնվել, սակայն տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով «Ալեքսանդրովի ինստիտուտում» դասախոսությամբ իր երկրի եւ ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանի կյանքի մասին: «Ռուսաստանի դերի գնահատականը տարածաշրջանում կարող է տարբեր լինել: Սակայն օգտակար կլիներ չսրել իրավիճակը եւ դուրս չմղել այն երկրին, որն այդ տարածաշրջանում փորձ ու ազդեցություն ունի»: «Մեզ համար Ռուսաստանը կայունացնող գործոն է»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Ընդ որում նա նշել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի փոխարինի Խորհրդային Միությանը եւ իշխող դեր չի տանի»: Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին` Ռ.Քոչարյանը «լավ զարգացած է» անվանել դրանք եւ նշել է, որ նրանք ներառում են «եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը, եւ տնտեսությունը, եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը»: Նրա խոսքերով, Ռուսաստանը դառնում է խոշորագույն ներդնողը Հայաստանում: «Երկկողմ հարաբերություններում ամեն ինչ բավականաչափ դրական է ընթանում»,-փաստել է Հայաստանի նախագահը: Դրա յուրօրինակ հաստատումն էր նրա ելույթը Հելսինկիում` պաշտոնական ելույթը նա ընթերցեց անգլերեն, իսկ մասնակիցների` Ֆինլանդիայի գիտական հանրության, Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների հարցերին պատասխանեց ռուսերեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |