Բակո Սահակյանն ու Բերնար Ֆասիեն քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին, հաղորդում է ԼՂՀ նախագահի վարչակազմը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Բակո Սահակյանը գտնվում է Ֆրանսիայում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար: Երեկ ԼՂՀ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին` ներկայացնելով Արցախի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Խոսելով Արցախ-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման եւ խորացման մասին` Բակո Սահակյանը ընդգծել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչպես նաեւ Արցախի մշակութային կյանքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---