Ալիեւի եւ Սարկոզիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվելու Ղարաբաղի հակամարտությանը14 նոյեմբերի 2007 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլա Սարկոզիի առաջիկա հանդիպումը կարեւոր է ինչպես երկկողմանի, այնպես էլ տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ծրագրվող այցը Ֆրանսիա նոյեմբերի 19-20: «Ադրբեջանն ու Ֆրանսիան լավ հարաբերություններ ունեն եւ համագործակցության համար երկխոսություն է անհրաժեշտ»,- ասել է Մամեդովը: Այլ կողմից, Սարկոզիի համար եւս կարեւոր է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի ավելի լավ ծանոթանա տարածաշրջանային հարցերին, եւ տեղեկանա Ադրբեջանի նախագահի դիրքորոշմանը Եվրասիայի «թեժ կետերի» հարցով, գտնում է վարչության պետը: «Անկասկած, նախագահների հանդիպմանը ուշադրությունը կենտրոնանալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վրա»,- ասել է նա:Մամեդովի խոսքերով, առաջիկա այցելության ժամանակ չի ծրագրվում որեւէ համաձայնագիր ստորագրել երկկողմանի հարաբերությունների հարցով, քանի որ այցելությունը աշխատանքային բնույթ է կրում: Տարեսկզբում Ադրբեջանի նախագահն արդեն եղել էր Ֆրանսիայում պաշտոնական այցով, որի ընթացքում մի շարք երկկողմանի համաձայնագրեր են ստորագրվել, հաղորդում է Թրենդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |