ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ է դարձել ՀԱԵ-ի Արեւելյան թեմի առաջնորդը15 նոյեմբերի 2007 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առանորդ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը ընտրվել է ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհրդի (NCC) նախագահ, որի մեջ են մտնում Միացյալ Նահագների բոլոր քրիստոնյաները: NCC-ն մոտ 45 միլիոն ծխական ունի ամերիկյան 50 նահանգների 100 հազար եկեղեցիներում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA), արքեպիսկոպոս Հայկազյանը ծառայում է էկումենիկ շարժմանը 1950 թվականից:AAA-ն ողջունում է NCC-ի դիրքորոշումը Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի աջակցության հարցում եւ հիշեցնում է, որ կազմակերպության վերջին տարեկան հավաքին հայտարարություն է ընդունվել, որում ասվում է, որ «NNC-ն կոչ է անում Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը 106-րդ բանաձեւը քվեարկության ներկայացնել մինչեւ ներկա Կոնգրեսի աշխատանքների ավարտը»: «Ես հավատում եմ, որ նման կարգի հանդիպումները կարեւոր են անցյալ ցեղասպանությունների ճանաչման եւ հետագայում դրանց կանխման համար»,- ասել է արքեպիսկոպոս Հայկազյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |