Բրյուսելում անցնելու է Կոսովոյի կարգավիճակի հարցով ուղիղ բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կանցնի Կոսովոյի կարգավիճակի հարցով ուղիղ բանակցությունների հերթական փուլը` «եռյակի» (Ռուսաստան, Եվրամիություն եւ ԱՄՆ) միջնորդությամբ: Երեկ այնտեղ բացվել է Եվրամիության արտգործնախարարների քննարկումը: ԵՄ-ն հարազատ է մնում այն կարծիքին, որ Կոսովոյի անկախության հարցում որոշիչ դեր պետք է խաղան միջազգային կոնտակտային խմբի (Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ) որոշումները:



Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի խոսքերով, հասնել ընդհանուր համաեվրոպական դիրքորոշման Կոսովոյի հնարավոր անկախության հարցում առանց Սերբիայի համաձայնության չափազանց բարդ կլինի: Ավստրիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ուրսուլա Պլասնիկը ընդգծել է, որ Եվրամիությունը հուսով է գտնել Կոսովոյի հարցի կարգավորումը ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան «եռյակի» խորհրդակցությունների շրջանակներում: «Սակայն մենք ստիպված ենք դիտարկել նաեւ մեկ այլ իրադարձությունների զարգացման լրիվ իրական տարբերակ, այսինքն, որ փոխզիջում չի գտնվի»,- նկատել է նա, հաղորդում է DPA գործակալությունը:



Դեկտեմբերի 10-ին պաշտոնապես ավարտվող բանակցություններին առաջընթացի բացակայությունը ԵՄ ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերին առիթ է տվել ավելի վաղ հայտարարել կողմերի կողմից փոխզիջումային որոշում արձանագրելու անհնարինության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---