Առաջիկա 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանը մտադիր է սկսել ռազմական արտադրանքի արտահանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը առաջիկա 2-3 տարիների ընթացքում պատրաստվում է սկսել ռազմական արտադրանքի արտահանում: Այդ մասին հայտնել է Ադբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նրա խոսքերով, արդեն այսօր Ադրբեջանը Ռուսաստան է արտահանում որոշակի ռազմական արտադրանք. «Դա մեծ նշանակության արտադրանք է: Հետագայում մենք մտադիր ենք ընդլայնել արտահանումը»: Յ. Էյուբովը չի ճշտել այդ արտադրանքի նշանակությունն ու անվանումը, սակայն նշել է, որ այն արտադրվում է Ադչբեջանում դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից: Նրա խոսքերով, նախկին Խորհրդային Միության երկրներ միայն Ադրբեջանն էր ռազմական արտադրանք մատակարարում: «Այդ արտադրանքը առաջարկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ տարբեր ռազմական կառույցների համար: Այսօր մենք կարող ենք այն սպառել նաեւ հարեւան պետություններում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---