ԵՄ-ն ֆինանսապես չի աջակցի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցմանը

PanARMENIAN.Net - ԵՄ-ն աջակցում է արդեն գործող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններին եւ դեմ է հաղորդակցության նոր զուգահեռ ուղիների ստեղծմանը, ինչպես Կարս-Ախալքալաք-Բաքուն է (ԿԱԲ), որոնք շրջանցում են Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության արտաքին կապերի եւ հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսի ԵՄ-ի դիրքորոշման մասին հարցմանը ԿԱԲ-ի վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունում, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, նշել է.«Եվրահանձնաժողովի Բարձր մակարդակի խմբում ասվում է, որ TRACECA-ն գլխավոր ազգամիջյան ճանապարհն է Կովկասի համար, որը միավորում է բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը: Հանձնաժողովը չի փոխում իր որոշումը եւ կշարունակի աջակցել տարածաշրջանային համագործակցությանը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) շրջանակներում երկխոսության միջոցով: Հանձնաժողովը նաեւ բանակցություններ է սկսել հարեւան երկրների հետ գլխավոր ազգամիջյան տրանսպորտային միջանցքների իրագործման համար, որոնք նշված են Բարձր մակարդակի խմբի զեկույցում: Կովկասի երկրներում բանակցությունները կենտրոնացած են TRACECA-ի գործարկման եւ նորմալ գործունեության վրա: ԵՄ ֆինանսական օգնությունը տրամադրվում է TRACECA-ի ծրագրի շրջանակներում եւ ուղղված չէ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու հետ կապված նախագծերի հետ: Նմանատիպ գրություն է հղել հանձնաժողովը տարածաշրջանում գործող տարբեր ֆինանսական կազմակերպություններին, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը»,-ասվում է ԵՄ հանձնակատարի պատասխանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---