Բելգրադը պատրաստ է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Կոսովոյի դեմ23 նոյեմբերի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սերբիան մտադիր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Կոսովոյի դեմ, եթե այդ երկրամասը անկախություն հռչակի: Այդ մասին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը: «Երբ տարածքը է ապօրինի, ինքնահռչակ կարգավիճակում է, դժվար է ակնկալել, որ նրա եւ Սերբիայի միջեւ կլինի ազատ, ոչ մի բանով չսահմանափակված ապրանքների եւ ծառայությունների հոսք»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Երեմիչն ընդգծել է, որ այս փուլում պետք չէ մանրամասնել, թե ինչպիսին կլինեն պատասխան քայլերը: «Հարկավոր է հասկանալ որ եթե կողմերից մեկը միակողմանի միջողներ կիրառի, Բալկաններում մեծ խնդիրներ կառաջանան»,-գտնում է Սերբիայի ԱԳՆ-ն, հաղորդում է «Վեստին»: Նշենք, որ Կոսովոյում նոյեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Ժողովրդավարական կուսակցությունը Խաշիմ Տաչիի գլխավորությամբ մտադիր է դեկտեմբերի 10-ին անկախություն հռչակել երկրամասում, անտեսելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի զգուշացումները նման քայլի վաղաժամ լինելու վերաբերյալ: Ռուսաստանը դեմ է նրան, որ Կոսովոյին անկախություն տրամադրվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |