Թբիլիսիում անկարգությունների աղբյուրը Ռուսաստանը չէր, հայտարարել է Միխաիլ Սահակաշվիլին26 նոյեմբերի 2007 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի նոյեմբերյան անկարգությունների գլխավոր աղբյուրը Ռուսաստանը չէ: Այդ մասին հայտարարել է նորյեմբերի 25-ին իր լիազորությունները վայր դրած Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով, անկարգություններին առնչություն ունեին որոշ անձիք, ներառյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, որը բացահայտ իշխանափոխության կոչ էր անում: Միխաիլ Սահակաշվիլին ընդգծել է նաեւ, որ Վրաստանը դեռ երբեք այդքան անկախ չի եղել Ռուսաստանից, որքան հիմա: «Նոյեմբերի կեսին վերջին ռուս զինծառայողները լքեցին Վրաստանը: Բացի այդ, երկիրը գրեթե 100 տոկոսով հրաժարվել է ռուսական գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծումից: Ամառային շրջանում Վրաստանն ինքն էր էլեկտրաէներգիա արտահանում Ռուսաստան: Նաեւ, չնայած Ռուսաստանի կողմից վրացական գինիների ներմուծման վրա դրված էմբարգոյին, երկրում այս տարի տնկվել են խաղողի որթի մեկ միլիոն տնկիներ»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է ՌԲԿ-ն: Նշենք, որ Մ.Սահակաշվիլին պաշտոնապես հրաժարական տվեց եւ նրա պարտականությունները մինչ նոր նախագահի պաշտոնակալումը կկատարի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Մ.Սահակաշվիլին կառաջադրվի երկրորդ նախագահական ժամկետի համար: Թբիլիսիում նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո, երբ մահակների եւ ջրցան մեքենաների օգնությամբ ցրվեց ընդդիմության հավաքը, Վրաստանում նշանակվեցին նախագահի վաղաժամկետ ընտրություններ, որոնք տեղի կունենան 2008 թվականի հունվարի 5-ին, որին զուգահեռ կանցկացվի հարցում, որով էլ կորոշվի խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը` 2008թ. գարնանը թե աշնանը: Ըստ Վրաստանի Սահմանադրության, նախագահը պետք է հրաժարական տա նոր նախագահական ընտրություններից 45 օր առաջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |