Բաքուն ՌԴ ՊՆ ղեկավարին «դժգոհություն է» հայտնելու Հայաստանում ռուսական տեխնիկայի տեղակայնամ հարցով27 նոյեմբերի 2007 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում Վրաստանից դուրս հանվող ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման հարցը քննարկվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը»,- երկուշաբթի Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այսօր սկսկվում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնական այցը Ադրբեջան, հաղորդում է Թրենդը:Նշենք, որ նոյեմբերի 16-ին Գյումրիի կայան է ժամանել Վրաստանի նախկին 12-րդ ռուսական ռազմակայանի նյութա-տեխնիկական ունեցվածքով վերջին ռուսական ռազմական երկաթուղային էշելոնը: Գյումրի է տեղափոխվել մոտ 200 տոննա ռազմա-տեխնիկական ունեցվածք 102-րդ ռազմակայանի վերազինման համար: 2007 թվականին Վրաստանում տեղակայված երկու ռուսական ռազմակայններից երկաթուղային էշելոնով դուրս է հանվել տեխնիկայի ավելի քան 500 միավոր եւ մոտ 2 տոննա նյութա-տեխնիկական ունեցվածք: Բացի այդ, 2007 թվականին Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմակայան է ուղարկվել տեխնիկայով եւ նյութական միջոցներով չորս էշելոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |