Կոսովոյի շուրջ բանակցությունները տապալվեցին28 նոյեմբերի 2007 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների Ավստրիայում ընթացող եզրափակիչ փուլն անարդյունք ավարտվեց: Ոչ Սերբիան, ոչ էթնիկ ալբանացիների գերակշռող բնակչությամբ երկրամասի ղեկավարությունը չցանկացան փոխել իրենց դիրքորոշումը: Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն հայտարարել է, որ կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել երկրամասի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում: Բանակցությունների ավարտինց հետո Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, թե Բելգրադը չեղյալ կհայտարարի Կոսովոյի իշխանությունների ցանկացած որոշում` միակողմանի կարգով անկախություն հռչակելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ Կոսովոն լիակատար անկախություն է պահանջում եւ սպառնում է հայտարարել իր անկախության մասին միակողմանի կարգով: Բելգրադը կտրականապես դեմ է դրան: Նոյեմբերի 10-ին միջազգային միջնորդները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է իրենց զեկույցը ներկայացնեն Կոսովոյի կարգավիճակի խնդրի լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |