Վլադիմիր Պուտին. Համագործակցությունը ԱՊՀ տարածքում Մոսկվայի համար անպայման գերակայություն է28 նոյեմբերի 2007 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) Ռուսաստանի համար շախմատային տախտակ չէ, Մոսկվան շահագրգռված է հանգստության մեջ ԱՊՀ տարածքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելույթ ունենալով դիվանագիտական առաքելությունների ղեկավարների առաջ ընդունելության ժամանակ Կրեմլում` Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԱՊՀ տարածքում Մոսկվայի համար անպայման գերակայություն է:«Մեզ համար այս տարածքը աշխարհաքաղաքական խաղերի համար նախաետսված շախմատային տախտակ չէ: Խաղաղությունը, հանգստությունն ու բարգավաճումը այս տարածաշրջանում կենսական անհրաժեշտություն են ներկայացնում ԱՊՀ բոլոր պետությունների նորմալ ժողովրդավարական զարգացման համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա կարծիքով, հետագա զարգացման կոնցեպցիայի հավանությամբ ԱՊՀ-ն ստացել է գործունեության իրական եւ շահավետ կողմնորոշիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |