Մեթյու Բրայզա. 2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ բեկում չի լինի

PanARMENIAN.Net - 2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ բեկում չի լինի, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում բարդացնում են կարգավորման գործընթացը: «Սակայն մյուս կողմից, դատելով նրանից, ինչ իմ ականջներով եմ լսել նախագահներ Ալիեւից եւ Քոչարյանից, այդ բանակցությունները կարելի է եւ հարկավոր է շարունակել: Մենք բոլորս գիտենք, որ ընտրությունների շեմին չափազանց դժվար է ընդհանուր լեզու գտնել եւ փոխզիջման գնալ, դա ճիշտ է: Մյուս կողմից, ես չեմ ասում, թե այդ պատուհանը փակվում է: Ես հուսով եմ, որ պատուհանը բաց կմնա նաեւ ընտրությունների շրջանում»,-ասել է ամերիկացի համանախագահը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցանկացած երկրում նախագահի փոփոխությունը ազդում է կամ կարող է ազդել բանակցությունների վրա: «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պարագայում մեծ փոփոխություն չի լինի: Գուցե, լինեն որոշ թեկնածուներ, սակայն իրավիճակն այստեղ պարզ է, կարելի է ասել, որ արդեն պարզ է, թե ով կլինի նախագահ: Իսկ Հայաստանում կան թեկնածուներ, սակայն նրանք բոլորը, որքան գիտեմ, աջակցում են այդ գործընթացին: Անդրադառնալով մանրամասներին` մոտեցումներում փոփոխություններ միշտ կարող են լինել: Այն, ինչն այժմ բանակցությունների սեղանին է, այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենատրամաբանական բանաձեւն է եւ յուրաքանչյուր սթափ մտածող մարդ կընդունի այդ սկզբունքները»,-ընդգծել է Բրայզան, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---