Մոսկվան դիտարկում է Հայաստանի հետ շփումների զարգացումը որպես տարածաշրջանում իրադրության առողջացման գործոն 3 դեկտեմբերի 2007 - 19:03 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի այցելության ժամանակ Ռուսաստան ենթադրվում է համեմատել Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումները միջազգային կյանքի մի շարք սկզբունքային հարցերով: Մենք ծրագրում ենք նշել Մոսկվայի եւ Երեւանի արտաքին քաղաքական ջանքերի համակարգման հետագա քայլերը»,- ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը դեկտեմբերի 4-6 Մոսկվա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցելության կապակցությամբ:Նրա խոսքերով, ռուսական կողմը եւս սերտ համագործակցության հույս ունի ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, լավ հայտնի միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, տարբեր բազմակողմանի գագաթնաժողովներին: «Օրակարգում կենտրոնական տեղ է գրավում համագործակցության խնդիրը Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով: Հայ գործընկերների հետ բազմակողմանի շփումների զարգացումը Մոսկվայում դիտարկվում է` որպես տարածաշրջանում իրադրության առողջացման, հակամարտությունների կարգավորման գործոն»,- հայտարարել է Միխայիլ Կամինինը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում իրերի քննարկման ժամանակ ռուսական կողմը մտադիր է հաստատել իր հավատարմությունը հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |