ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ցեղասպանության համար պատասխանատվության մասին ակտը 7 դեկտեմբերի 2007 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ընդունել է Ցեղասպանության համար պատասխանատվության մասին ակտը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: ԱՀՀ-ն նշում է, որ փաստաթղթի ընդունումը կարեւոր քայլ է այն օրենսդրական սողանքը փակելու համար, որը թույլ չի տալիս արդարադատության նախարարությանը պատժել ցեղասպանություն կատարողներին, որոնք մինչ այժմ ապահով էին զգում իրենց ԱՄՆ-ում: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է այն անձանց քրեական հետապնդում, որոնք չունեն ամերիկյան քաղաքացիություն` ԱՄՆ սահմաններից դուրս կատարված ցեղասպանության համար: Ըստ գործող օրենքի, ցեղասպանություն է համարվում ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երկրի սահմաններից դուրս կատարված հանցագործությունը: «Ցեղաասպանության համար պատասխանատվության ակտը հերթական քայլն է, ուղղված այն բանի երաշխիքին, որ ԱՄՆ-ի օրենքները նախատեսում են համարժեք պատիժ ցեղասպանության համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանություն կատարող անձինք գան ԱՄՆ, ապրեն այստեղ կամ օգտագործեն երկիրը, որպես ապաստարան: Դա չի կարող վերջին քայլը լինել: Եթե մենք պատրաստվում ենք հետագայում եւս լինել մարդու իրավունքների եւ ազատությունների հենարանը, մենք պետք է շարունակենք կատարելագործել մեր օրենսդրությունը»,-հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Արդարադատության հարցերի կոմիտեի նախագահ Ջոն Կոնիերսը: «Մենք ողջունում ենք այդ օրինագիծը: Հաջորդ քայլը պետք է դառնա Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |