Մոսկվան կոչ է անում Բելգրադին եւ Պրիշտինային շարունակել բանակցությունները Կոսովոյի հարցով15 դեկտեմբերի 2007 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կոչ է անում Բելգրադին եւ Պրիշտինային շարունակել բանակցությունները Կոսովոյի հարցով եւ հուսով է, որ կողմերը կկարողանան փոխզիջման հասնել: Այդ մասին հայատարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Մենք գտնում ենք, որ կողմերը կկարողանան փոխզիջման հասնել: Մենք հուսով ենք, որ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ազդանշան կտա կողմերին, որ միջազգային հանրությունը սպասում է բանակցությունների շարունակությանը»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Ռուսաստանը կընդունի ցանկացած լուծում, որին կհամաձայնեն կողմերը:Չուրկինը նշել է, որ Սերբիայի եւ Եվրամիության մերձեցմանը զուգահեռ վերջիվերջո Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը կարող է նորից դիտարկվել: «Այդ մոտեցումը համապատասանում է ԵՄ-ի, Սերբիայի եւ Պրիշտինայի հայտարարություններին այն մասին, որ նրանք իրենց տեսնում են Եվրամիությունում: Այդ պատճառով, բանակցությունները շարունակելու կոչը այնքան էլ մեծ խնդրանք չէ»,- նշել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը: Չուրկինը նաեւ հաղորդել է, որ սերբական պատվիրակությունը քննարկմանը մի շարք փոխզիջումային տարբերակներ է առաջարկել, մասնավորապես, Բելգրադը համաձայնել է բացարձակ ազատություն տալ Կոսովոյի տնտեսական հարաբերություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Դեկտեմբերի 19-ին կայանալու է ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |