Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները կհետեւեն Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ներկայացուցիչներ կհետեւեն Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի առաքելության կազմում, հաղորդել է հանրապետության ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը:



«Այսօրվա դրությամբ մենք հրավեր ենք ստացել դիտորդական առաքելությանը մասնակցելու վերաբերյալ միայն ԵԱՀԿ/ ԺԻՄԻԲ-ի կազմում»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ դեռեւս որոշված չէ թե հատկապես ով կմեկնի Վրաստան, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հիշեցնենք, որ վաղաժամ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2008 թվականի հունվարի 5-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---